• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Նիդերլանդների գործարար պատվիրակության այցը Հայաստան

22 մայիսի, 2022
 
Մայիսի 17-ից 22-ը դեսպանության և «Միջազգային քրիստոնեական խորհուրդ» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ գյուղատնտեսության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները ներկայացնող նիդերլանդացի գործարարների պատվիրակության այցը Հայաստան, որը կազմակերպվել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի համակարգմամբ։
Այցի օրերին պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Էնթերփրայզ Արմենիայում, Հայաստանի առևտրի և արդյունաբերողների պալատում, «Մանթաշյան» գործարարների ակումբում։
Գործարարներին ընդունեց նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ով պատվիրակության հետ քննարկեց երկկողմ համագործակցության հնարավորությունները: Հատուկ անդրադարձ կատարվեց տնտեսության ոլորտում նորարարական լուծումների ներդրմանը, լոգիստիկ խնդիրների կարգավորմանը, արտահանումների արդյունավետ կազմակերպմանն ու նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությանը։
Հայաստանցի գործարարների հետ հանդիպումների ընթացքում քննարկվեցին համատեղ ներդրումային նախագծերի իրականացման, ինչպես նաև հայկական ապրանքների արտահանման խթանմանն ուղղնված հարցեր։
Պատվիրակության անդամներն ընդգծեցին հայ-նիդերլանդական տնտեսական և ներդրումային կապերը խթանելու և այդ աշխատանքներում նմանատիպ հանդիպումների անցկացման կարևորությունը:
Պատվիրակությանը Հայաստանում ուղեկցում էր դեսպան Տիգրան Բալայանը:
 
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: